| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ի զրուցակիցն է հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը: 
 
 
-2014-ը 2014 չէր լինի, առանց...
 -Առանց ինձ:
 -Ամենահիմար լուրը, որ իմացաք նախորդ տարվա ընթացքում:
 -Ինձ ասացին, որ ես ամուսնացել եմ:
 -Ամենամեծ սուտը, որ լսեցիք 2014-ին:
 -Որ ինչ-որ մեկին մի կոտ ոսկի եմ պարտք:
 -Աստղաբաններն ասում են' 2015-ը կանացի էներգիայով է օծված լինելու, արդյո՞ք սա սեռական խտրականության դրսևորում չէ:
 -Դա ֆեմինիզմի վառ դրսևորում է, ինչին ես դեմ չեմ:
 -Ի՞նչ կցանկանայիք Ձմեռ պապից, եթե նա լիներ Կոնչիտա Վյուրստը:
 -Չէի ուզենա ոչինչ, կուզեի' Ձմեռ պապիկը միշտ մնար Ձմեռ պապը:
 -Խոզի բդին, կարծես, փոխարինելու է գալիս կոկորդիլոսը: Ի՞նչ եք կարծում' եթե այսպես շարունակվի' տարիներ անց, ո՞ր կենդանին կլինի Ամանորի սեղանի տերն ու տիրակալը:
 -Ես ավելի քան վստահ եմ, որ Ամանորի մեր սեղանին միշտ ներկա է լինելու մամայիս պատրաստած շատ համեղ խոզի բուդը:
 -Հույս կա՞, որ ինչ-որ տարի կլինի մարդու տարի /2015-ը կապույտ այծի տարի է/:
 -Քանի դեռ կենդանիներն ավելի բարի են, քան մարդ արարածը, ես միշտ կուզենայի, որ ամեն տարի ինչ-որ կենդանու տարի լիներ: