Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
-Ամանորին, Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:
-Ասում են՝ ահագին եմ խմել․․.
-Քանի՞ բաժակից եք հարբում:
-Ես բաժակից չեմ հարբում, լավ տրամադրությունից ու լավ գինուց:
-Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:
- Կրկին խմելը:
-Ամենաուրախ, ամենահիշվող Նոր տարին:
-Հիշում եմ' երբ ես ծնվեցի, ծնողներիս համար ամենաուրախ Նոր տարին էր:
-Իսկ ամենատխուրը:
- Երբ մայրս չկար:
-Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:
-Ինքս ինձ շատ թանկ օծանելիք եմ նվիրել, մտածեցի՝ ես էլ իմ ծնողների երեխան եմ:
-Ամենաօրիգինալ նվերը:
-Թոռնիկիս՝ Ցողի պատրաստած լամպը:
-Տոնը ստացված է, երբ...
-Բոլոր հարազատներդ կողքիդ են:
-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:
-Առանց հացի:
-Ձեր հանդիպած ամենատպավորիչ Ձմեռ պապը:
-Մանկությանս Ձմեռ պապը' մեր հարեւան Համբարձում պապին:
- Ձյունանուշն առանց Ձմեռ պապի, ինչպես ...
-Հայաստանն առանց Արցախ:
-Ձյունանուշ լինելու բախտին երբեւէ արժանացե՞լ եք:
-Չէ, ես սիրուն երեխա չեմ եղել:
-Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:
-Չմնաց:
-Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝ Նոր տարվա սեղանից:
-Անշուշտ (ծիծաղում է), մեկս մյուսիս մասին պետք է ամեն ինչ իմանանք, մի բուռ հայ ենք մնացել:
-Ամանորի սեղան գցելու գործում Ձեր բաժինը:
-Ես մոմերն եմ վառում:
-Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը:
-Եղած կլինեն, բայց դժվար գլուխ հանեն, մեր թվաբանությունը մի քիչ այլմոլորակային է:
-Միջինը քանի՞ բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:
-Ոչ մի, ես խմիչք եմ սիրում:
- Ձեզ նվեր բերված բոնբոներկան քանի՞ անգամ եք ուրիշին նվեր տարել:
-Մեկ անգամ եղել է նման խայտառակություն:
-Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:
-Մարդն էլ է կենդանի:
-Ոչխարից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Մեծ ակնկալիքներ, հուսամ՝ գայլերի պակաս չի լինի:
Եվ վերջում' Մարգարիտ Եսայանի նամակը' ուղղված Ձմեռ պապիկին
Նամակ Ձմեռ պապին
Ձմեռ Պապի, ներիր, որ տարին մեկ անգամ ենք քեզ տուն թողնում: