կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-01-05 18:36
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Երևանում hունվարի 6-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 7-8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` 7-ին` թաց ձյան և ձնախառն անձրևի, 8-ին և 9-ի գիշերը` ձյան տեսքով:

9-ի ցերեկը և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հանրապետության տարածքում հունվարի 6-ին ժամանակ առ ժամանակ արևմտյան շրջաններում, 7-8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 7-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, 8-9-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին` հարավարևմտյան` 2-7 մ/վրկ, 6-8-ին քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին` մերկասառույց: 


Օդի ջերմաստիճանը 7-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: