կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-29 15:15
Արցախ

Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպումը Մոսկվայի առաքելության կարևոր փուլն էր. ՌԴ ԱԳՆ

Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպումը  Մոսկվայի առաքելության կարևոր փուլն էր. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է 2014 թվականը: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ 2014-ին Ռուսաստանը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկել ԱՊՀ տարածքում հակամարտությունների լուծման ուղղությամբ:

 

ԼՂ հակամարտության մասով նշվում է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մոսկվայի առաքելության կարևոր փուլն էր, որը հնարավորություն տվեց նվազեցնելու լարվածությունը հակամարտության գոտում և ճշգրտելու կողմերի դիրքորոշումները:

 

«ՌԴ-ն ակտիվ աշխատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Համանախագահներն Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ 5 հանդիպում ունեցան և մի շարք քննարկումներ՝ երկու երկրների արտգործնախարարների հետ, շփումներ իրականացրին նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ»,- ասվում է ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում: