|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Խոր ցավով տեղեկացա քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին:
Անգամ գիտակցումը, որ տեղյակ էի Վահանի ծանր հիվանդության մասին, չի մեղմում իսկապես լավ ու արժանավոր, հայազգի նվիրյալ զավակի ցավալի կորստի զգացումը: Ցանկացած շահ ստորադասելով պետական շահին, նա լավագույնս ապացուցեց, որ հայազգի քաղաքական գործիչ լինելը ոչ թե նեղ կուսակցական շահերով առաջնորդվելու արվեստ է, այլ գործուն պայքար` հանուն պետության բարօրության, որի վերջնարդյունքը հզոր ու արժանապատիվ Հայաստան ունենալն է:
Վահանը նաև լավ ընկեր էր, ում ներկայությունը միշտ էր սպասված ու ցանկալի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճանաչում էին նրան: Իմ հուշերում նա միշտ կմնա որպես հայրենասեր, բացառիկ հումորով օժտված ու իսկապես ընկերասեր հայ մարդ: Թող Աստված լուսավորի նրա հոգին:
Տարոն Մարգարյան, Երեւանի քաղաքապետ