կարևոր
643 դիտում, 14 ժամ առաջ - 2025-01-14 12:26
Հասարակություն

Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Չարչյան

Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Չարչյան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը ցավակցական խոսք է հղել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Սրտի խորը կսկիծով տեղեկացա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի անժամանակ մահվան մասին։

Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր։

Ցավակցում եմ Մհերի ընտանիքին, հարազատներին և Մհերի բոլոր գաղափարակիցներին։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: