|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ամանորյա սեղանները «գիշատիչով» ճոխացնելու ավանդույթը Հայաստանում ձևավորվեց նախորդ տարի, երբ երևանյան սուպերմարկետներից մեկում հայտնվեց կոկորդիլոսի միսը: Այս տարի արդեն պահանջարկ վայելող կենդանուց կարելի է ձեռք բերել ապխտած վիճակում: Հետաքրքական է, որ եթե նախորդ տարի 380 000 դրամով վաճառվում էր 12 կգ-անոց կոկորդիլոսը, ապա այս տարի դրանից ավելի թանկ գնով վաճառվում է 2,5 կգ-անոցը: Այսինքն` գինը 1 տարվա ընթացքում ավելացել է շուրջ 5 անգամ: Ինչևէ, թե քանի՞ հայ ընտանիք այս տարի իրեն նման «ճոխություն» թույլ կտա, պարզ կդառնա Ամանորից հետո: Մինչ այդ yerkir.am-ը զրուցել է սահմանամերձ գյուղերի մի քանի բնակիչների հետ` պարզելու համար, թե ինչպես են գյուղացիները վերաբերվում նման «նորամուծությանը»:
Գյուղացիների արձագանքը` yerkir.am-ի տեսանյութում: