Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի բնակիչները, այլ համայնքների գյուղացիների նման, խաղողի մթերման խնդիր ունեն: Բանն այն է, որ սովորաբար խաղողը մթերել են 220-230 դրամով, բայց այս տարի մթերող ընկերությունները մեկ կիլոգրամի դիմաց 180 դրամից ավելի չեն տալիս:
Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտ 4000 տոննա խաղող ունեն` մթերելու: «Հիմա ժողով ենք անում, հերթագրում ենք: Մի քանի ընկերություններ կան` խոստացել են, որ կվերցնեն: Տեսնենք, պիտի որ բոլորն էլ գոհ մնան, կարողանան խաղողը հանձնել»,- ասաց նա:
Իսկ թե ի՞նչ գնով են մթերելու խաղողը, չկարողացանք ճշտել: «Հիմա ժողովի եմ, սպասեք»,- ասաց գյուղապետը: