կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 16:46
Սպորտ

Ըմբշամարտ. Ջուլֆալակյանի և Ալեքսանյանի թիմերը դուրս են եկել Բունդեսլիգայի քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտ. Ջուլֆալակյանի և Ալեքսանյանի թիմերը դուրս են եկել Բունդեսլիգայի քառորդ եզրափակիչ

Գերմանիայի բունդեսլիգայի առաջնության մասնակից 14 ակումբները նախնական փուլում բաժանվել էին երկու գոտիների: «Հարավ» և «Հյուսիս» գոտիների (յուրաքանչյուր գոտում 7-ական ակումբ էր մասնակցում) խմբային մրցաշարերի հաղթողները՝ «Նենդինգենն» ու «Քյոլլերբախը», պայքարը կսկսեն միանգամից քառորդ երզափակիչից


Մնացած 12 թիմերը 1/8-րդ փուլում 2-ական հանդիպումներից բաղկացած մրցամարտեր անցկացրին դեկտեմբերի 13-ին և 20-ին, որոնցում 6 հաղթողներին ևս քառորդ եզրափակիչի ուղեգիր բաժին հասավ


Առանց Արթուր Ալեքսանյանի նրա թիմը՝ ստուգատեսի «հյուսիսային» գոտու մրցաշարում 2-րդ տեղը գրաված «Մայնց-88»-ը, 20:8 և 14:13 հաշիվներով պարտության մատնեց «հարավային» գոտու մրցաշարի մասնակից «Շիֆերստադին»: Այս երկու հանդիպումներում էլ իրեն գերազանց դրսևորեց ազատ ոճի Հայաստանի ճանաչված վարպետներից մեկը՝ Միհրան Ջաբուրյանը, ով «Մայնց-88» հնաբնակներից է: Նա հանդես եկավ առաջին հանդիպումում՝ 57, իսկ երկրորդում՝ 61 կգ քաշային կարգերում ու երկու դեպքում էլ բացահայտ առավելությամբ պարտության մատնեց մրցակցի թիմի կազմում ելույթ ունեցող Վլադիսլավ Վագներին՝ 17:1 և 16:1 հաշիվներով: Նա այդ հաղթանակները տարավ ժամանակից շուտ, համապատասխանաբար, 2 ր. 38 վրկ. և 2 ր. 54 վրկ. ընթացքում և երկու հանդիպումների ժամանակ էլ իր թիմին 4-ական կարևոր թիմային միավորներ պարգևեց«Մայնց-88» հաջողությամբ հաղթահարեց այս փուլի արգելքն ու մտավ ¼-րդ եզրափակիչ:

 

Գերմանիայի բունդեսլիգայի առաջնության «հարավային» գոտու մրցաշարում 4-րդ տեղը գրաված «Աալեն-05»-ըորի կազմում ելույթ է ունենում նաև հունահռոմեական ոճի մեր մեկ այլ աստղը՝ այս տարվա 75 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, 1/8-րդ փուլում մրցում էր «հյուսիսային» գոտու մրցաշարի մասնակից «Աախեն-Վալհեյմի» հետ: Արսենը մասնակցեց մրցամարտի միայն առաջին հանդիպմանը և օգնեց իր թիմին 18:5 հաշվով հաղթել մրցակցին: Այս թիմերի երկրորդ հանդիպման ժամանակ Արսենը պատրաստվում էր Նյու Յորքում Կայլ Դեյկի հետ պատմական գոտեմարտին (Արսենը հաղթեց 6:3 հաշվով), որի պատճառով էլ չմասնակցեց «Աալեն-05»- «Աախեն-Վալհեյմի» դեկտեմբերի 20-ի հանդիպմանը: Չնայած Ջուլֆալակյանի բացակայությանը` այս անգամ էլ նրա թիմը՝ KSVAalen-05ն, կրկին հաղթեց 19:14 հաշվով ու նույնպես մտավ քառորդ եզրափակիչ:

 

Գերմիանիայի բուդեսլիգայի քառորդ եզրափակիչի մրցամարտերը տեղի են ունենալու 2015 թ. հունվարի 3-ին և 10-ին
Արթուր Ալեքսանյանի և Միհրան Ջաբուրյանի թիմը՝ ASV Mainz 88-ը, կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի TUS Adelhausen-ի հետ, իսկ Արսեն Ջուլֆալակյանի  ksv Aalen 05-ն մրցելու է ksv Kollerbackի հետ
Տեղին է նշել, որ անցած մրցաշրջանի Գերմանիայի բունդեսլիգայի հաղթողը «Նենդինգենն» էր, որի կազմում չեմպիոնի տիտղոսին արժանացել էր մեր ևս մեկ առաջատար ըմբիշ՝ Ռոման Ամոյանը:

 

 

Աղբյուր` wrestling.am