Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում երկրորդ հաղթանակը տարավ Հայաստանը ներկայացնող` 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը: Ինչպես Բաքվից հաղորդում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը, մեր ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում գոտեմարտեց Իսպանիան ներկայացնող` ազգությամբ օս Նասկիդաևի հետ, եւ կրկին ամեն ինչ վճռվեց վերջին վայրկյաններին. Մուսան իր բացառիկ մարտական ոգու շնորհիվ վաստակեց 2 միավոր և հաղթեց 3-2 հաշվով: Քառորդ եզրափակիչում Մուսան կգոտեմարտի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ:
61 կգ քաշային կարգում պարտություն կրեց Վոլոդյա Ֆրանգուլյանը: Աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին մի դրվագում Վոլոդյան փոխադրեց, սակայն մրցավարները չգնահատեցին հնարքը: Վոլոդյան, ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:
Մի քանի րոպե հետո էլ կկայանա Լևան Բերիանիձե (Հայաստան) - Հաջիմուրադ Գացալով (Ռուսաստան) գոտեմարտը: