|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօր պատրաստվում են գործադուլ հայտարարել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդները, ովքեր շաբաթական աշխատում են 84 - 90 ժամ՝ 40 ժամի փոխարեն:
Վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդը ուղղակի վտագի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը եւ առողջությունը:
Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել՝ սրանք են մեր պայմանները, եթե հարմար չի, դուրս եկեք աշխատանքից: Քաղաքապետարանին, փաստորեն, սեփական քաղաքացիների անվտանգությունը չի հետաքրքրում, կամ էլ կարծում են, թե վարորդները միս ու արյունից չեն, այլ ռոբոտներ իրենց համար: