|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության կողմից առաջարկված` Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց 107 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկածներ չեղան:
Օրենսդրական նախաձեռնության համաձայն` գազալցակայաններում սեղմված գազի վաճառքի չափման միավորը այսուհետ խորանարդ մետրի փոխարեն կլինի կիլոգրամը:
Առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը, այն է`1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով` միաժամանակ վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Առաջարկվում է նաև չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ):
Այս դեպքում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի մոտ 34 867 ՀՀ դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել ավելի ցածր մակարդակում, այն է` 1 տոննայի հաշվով 34 000 ՀՀ դրամ: