|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստան այցից հետո Թուրքիա վերադարձած Հասան Ջեմալը երեկ ձերբակալված լրագրողների, այդ թվում` Zaman պարբերականի գլխավոր խմբագրի մասին իր առաջին հոդվածն է հրապարակել T24 կայքում:
Հասանը նկարագրել է Հայաստանից Թուրքիա իր ճանապարհորդությունը, որն, ըստ երևույթին, կատարել է մեքենայով:
«Կիրակի օրը` կեսօրին, խիստ մառախլապատ, ձնոտ լեռների միջով դեպի Թբիլիսի ուղևորվելիս ստացա վատ լուրը»,- այսպես է սկսել Ջեմալը ժողովրդավարության և ազատության մասին իր հոդվածը և պատմել, թե ինչպես է ճանապարհին զանգահարել Zaman պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին, և ձերբակալությունից վայրկյաններ առաջ միմյանց հետ զրուցել են:
Ջեմալն անդրադարձել է նաև Samanyolu պարբերականի հրատարակչության ղեկավար Հիդայեթ Քարաջային, ով մեկն է դեկտեմբերի 14-ին ձերբակալվածներից: