22 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 413.47 |
GBP | ⚊ | 477.57 |
GEL | ⚊ | 144.57 |
RUB | ⚊ | 4 |
USD | ⚊ | 386.35 |
Փաշինյանը հայտարարում էր, որ «պավեստկաներից» հրաժարվողներին դատ է հասնում, բայց հարց է առաջանում՝ իրենց երեխաներից մեկը կռվե՞լ է։ Այդ մասին այսօր Արագածավանում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Վաչագան Դարբինյանի հայրը՝ Հրաչիկ Դարբինյանը։
Նա նշեց, որ արագածավանցի Արմենին ծեծի ենթարկած ՔՊ-ական Սուրենը, հակառակը, կռվի դաշտից փախել է, բայց մեկ ամիս «պավեստկայի» թուղթը թևին կապած ման է եկել, թե իբր կռվել է։
«Կռվող տղեն էնտեղ կռվեց, ով էլ հետ եկավ, փառք Աստծո, ստացվեց։ Իսկ ինքը մի հատ լակոտ չոբան էր, բուլավկան մայկայի տակ կպցրած չոբան էր, էսօր հելել, ՔՊ-ական է դառել։ Ֆեյսբուք է մտնում, ասում է՝ ով Նիկոլին կպավ, ականջները կկտրեմ, կմտնեմ տները, կանանց կտանեմ։ Տո՛ իրա Նիկոլն էլ, ի՛նքն էլ, իրա տունն էլ, Նիկոլի տունն էլ»,- նեղստած ասաց քաղաքացին։
Նա նշեց՝ ականջ կտրողի հոր ականջները կկտրի։
«Տո այ անգրագետ, հլը արի անուն-ազգանունդ գրի։ Էսօր էլ գրում են Թալին ՋՕԸ-ի պետ։ Էս ո՞ւր հասանք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։