|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հիմնվելով պաշտոնական վարկածի վրա, գրում են, թե քաղբանտարկյալ, իրավապաշտպան Լեյլա Յունուսը «հրաժարվում» է բժիշկների օգնությունից:
АПА-ն գրում է, որ արդարադատության նախարարությանը կից հասարակական կոմիտեն եւ Մարդու իրավունքների հարցերով կազմակերպության համատեղ աշխատանքային խմբի ներկայացուցիչները այցելել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին: Խմբի անդամները հանդես են եկել Լեյլա Յունուսին բժշկական հետազոտության ենթարկելու նախաձեռնությամբ: Խումբը ուղեւորվել է Բաքվի քննչական մեկուսարան, սակայն Յունսուսը թույլ չի տվել հետազոտություն իրականացնել:
Երևում է՝ Արևմուտքի խիստ քննադատություններից հետո ադրբեջանական իշխանությունները որոշել են այդ ստի միջոցով մեղմել իրավիճակը: