Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Իրանական «Azariha» կայքը բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը:
Օրերս, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, Խոջալուի դեպքերի կապակցությամբ Թեհրանում կազմակերպվել էր լուսանկարների ցուցահանդես, որի ընթացքում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային հայտնի լուսանկար է ցուցադրվել:
Ըստ կայքի՝ Խուջալուի, այսպես կոչված, «ցեղասպանության» մասին վկայող լուսանկարն իրականում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվային լուսանկարներից է, որում պատկերված է հայերի տեղահանումը դեպի Սիրիայի անապատներ:
Այս բացահայտումն անհարմար վիճակի մեջ է դրել Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին, որը ներկա է եղել ցուցահանդեսին:
«Թվում է, թե հարգարժան դեսպանը, անարգելով Իրանի ժողովրդին և կարծելով, թե իրանցիները ևս իրենց երկրի լսարանի պես պարզամիտ են, ուշադրություն չի դարձրել թեկուզ այն փաստին, որ Հալեպի չոր անապատները որեւէ առնչություն չունեն Խոջալուի կիսալեռնային, ցուրտ և ձյունապատ ձմռան հետ: Այսպիսով` նրանք անփութություն և թափթփվածություն են դրսևորում անգամ պատմությունը կեղծելու անշնորհակալ գործում»,- գրել է «Azariha» կայքը:
Տեղեկատվությունը «Yerkir.am»-ին տրամադրեց «Alikonline»-ը: