Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-12-12 12:10
Իրավական

Ոստիկանը սոցցանցերով պոռնոգրաֆիկ լուսանկարներ էր տարածել՝ մտերմուհուց վրեժխնդիր լինելու համար

Ոստիկանը սոցցանցերով պոռնոգրաֆիկ լուսանկարներ էր տարածել՝  մտերմուհուց վրեժխնդիր լինելու համար

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցը, 2014թ. օգոստոսի սկզբերին ծանոթանալով և շուրջ երկու ամիս մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014թ. հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, և նրան վարկաբեկել մտերիմների, աշխատակիցների, ազգականների և այլ անձանց շրջանում:

 

Այդ նպատակով 2014թ. նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 3-ին առանց Աննա Մ.-ի համաձայնության և թույլտվության համացանցի «www.odnoklassniki.ru» և «www.facebook.com» սոցիալական կայքերում նրա անվամբ իր ստեղծած անհատական էջում տեղադրել, ապա տարածել է Աննա Մ.-ի անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները` լուսանկարները, բնակավայրի հասցեն և հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել է այլ անձանց 4-5 պոռնկագրական բնույթի լուսանկարներ, ապա լուսանկարներով կայքէջից Աննա Մ.-ի ծանոթների և այլոց ինտերնետային էջերին այցելելու միջոցով` տարածել է նաև պոռնկագրական բնույթի լուսանկարները:

 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: