Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
24-ամյա Անին խանդել էր սիրելիին անգամ նրա հետ կապերը խզելուց հետո՝ հայտնում է «Փաստինֆո»-ն:
Պարզվել է, որ 2013 թ. փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում ամուսնության նպատակով նա մտերիմ հարաբերություններ է ունեցել տղամարդու հետ, սակայն հարաբերությունները խզվել են, որից հետո երիտասարդը մտադրվել է ամուսնանալ 20-ամյա Մարլենայի հետ։ Անին էլ որոշել է վրեժխնդիր լինել տղամարդուց եւ ստորացնել նրա սիրած աղջկան:
Ֆոտոշոփ ծրագրի միջոցով Անին 2013թ. հուլիս ամսին իր տանը, համակարգչով Մարլենայի լուսանկարներից գլխի հատվածները մոնտաժել և տարածելու նպատակով տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել պոռնկագրական բնույթի նյութ, այնուհետև 2013թ. հուլիսից մինչև ընթացիկ տարվա փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում, «odnoklassniki.ru» և «В контакте» սոցիալական կայքերում Մարլենայի անվամբ բացել է անձնական էջեր, որոնցում տեղադրել է հիշյալ պոռնկագրական բնույթի նյութը` այն հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում