Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի և «Հարություն Դելլալյան» եռյակի ջութակահարուհի Նարինե Դելլալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իմ հոգին փառավորվեց: Ինքս իմ մեջ մի փոքր վրեժխնդիր եղա մամիկներիս ու պապերիս համար... այսօր մի ամբողջ լեցուն դահլիճ ոտնկայս, հիացմունքով ու հուզումով ծափահարում էր ազգիս երաժիշտներին, նրա երաժշտությանը ու խորը հոգուն: Օտարն էր արցունքն աչքերին ծափահարում...
Մենք մեր գործով ու արարող էությամբ ենք հաղթանակում, մի հաղթանակ, որի տեսակը տարբեր է, նման չէ ուրիշների հաղթանակին, որի գինը ուրիշ կյանքեր խլելն է: Ազգը ճանաչելու համար նրա երաժշտությունն է պետք լսել, այն մաքուրն ու անարատը, որ նրա ոգու հայելին է: Ու եթե այսօր ինչ ինչ պատճառներով հեռացել ենք մենք մեզանից ապա... իմ հրաշք ժողովուրդ, լավ իմացիր քո գինը, արժեքը քո մարգարիտների ու գիտցիր, որքան մաքրվի այն փոշին ու կեղտը, որ լցրել են վրադ, այդքան ոսկու նման կփայլես քո աննմանությամբ»: