|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արդեն հայտնել ենք, որ դեկտեմբերի 9-ին Կապան քաղաքի Ձորք թաղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով գլխի շրջանում ստացած վնասվածքներով 1956 թ. ծնված Գեղամ Բարխուդարյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործությունը կատարել է 1980 թ. ծնված Գևորգ Ն-ն: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է: