|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2014 թվականը ԼՂ ՊԲ-ի համար բավական լարված տարի էր. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խոսելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպերի մասին: Նախարարի խոսքով` այդ լարվածությունը բնորոշվեց տարբեր տեսակի դիվերսիոն-հետախուզական դեպքերով, և ԼՂ ՊԲ-ի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ լուծելն էր, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը` հաճախ տարածքից դուրս:
«Պատճառը պետք է փնտրել այդ սադրանքների մեջ, և մեղքի մեծ բաժինը հակառակորդը պետք է վերցնի իր վրա: Այդ գործողությունները գաղտնիություն են պարունակում, դրա համար բավարարվենք այնքանով, ինչ ես ասացի»,- նշեց նախարարը:
Ըստ նրա` այսօր լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ իջնում: Նախկինում, եթե ՊԲ հատվածում նվազագույնը լինում էր կրակոցների 35-50 դրվագ, այսօր կրակոցների թիվը հասնում է 170 -200-ի:
«Հայկական կողմը միայն պատասխանում է դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին ուշադրություն չենք դարձնում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա դրանք կանխում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը: