Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս ամենի պատճառը ոչ միայն արտաքին սպառնալիքներն են, այլ նաև գոյություն ունեցող ներքին ամենակարևոր սպառնալիքը դա ՀՀ իշխանությունների իրավիճակին, ռազմաքաղաքական իրադրությանը ոչ ադեկվատ որոշումներ ընդունելն է։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Կարծում եմ 2022 թվականին ընդդիմության կողմից նախաձեռնած «Դիմադրություն» շարժումը որոշ չափով ապահովել է պայքարի ոգին, գեներացրել է մարդկանց պատրաստակամությունը պայքարելու և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար, նաև զսպել է որոշակի գործողություններ, որոնք այս իշխանությունները կիրականացնեին։ Ամենավերջին ցավալի խնդիրը, որը բավականին լուրջ ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա՝ դա Արցախի շրջափակումն է, Լաչինի միջանցքի փակումը։ Դրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ևս մեկ օղակ սեղմել մեր շուրջը գոյություն ունեցող տարբեր մարտահրավերներին, ամենակարևոր խնդիրը դա Արցախի ժողովրդի հայաթափումն է՝ զրկելն է իր իսկ պատմական տարածքում ապրելու»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ 2023 թվականը բավականին բարդ տարի է լինելու և եթե ՀՀ իշխանությունները ոչ ադեկվատ որոշումներ ընդունեն, ապա ավելի բարդ է լինելու իրավիճակը։
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհին, պատգամավորը նշեց, որ այդ դեպքի պատասխանատուները, ընդ որում նաև բարձրաստիճան պաշտոնյաները պետք է պատասխան տան․ «Ցավալի դեպք է, որովհետև եթե մենք ունենում ենք կորուստներ և զոհեր մարտական գործողությունների ժամանակ, դա որևիցե կերպ ընկալելի է և գտնում ենք, որ առանց անձնազոհության և առանց հերոսների չի կարելի պաշտպանել հայրենիքը, ապա ոչ մարտական գործողությունների արդյունքում, խաղաղ պայմաններում այդպիսի կորուստներ ունենալը մեր ժողովրդի համար անընդունելի է»,- ասաց նա։