|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը Արմեն Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին հայտարարել էր դեռևս 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Անցել է արդեն 22 օր, սակայն արտերկրում իր արձակուրդն անցկացնող Հանրապետության նախագահը չի վերադարձել Հայաստան։ Այդ ընթացքում նրա անունից հրապարակվել են հրամանագրեր, շնորհավորական և ցավակցական ուղերձներ և այլն, սակայն չի արձանագրվել նրա մասնակցությամբ որևէ հանդիպում և միջոցառում։
Արտասահմանյան ճամփորդությունների սիրահար Հանրապետության նախագահը այդպես էլ չի կարողանում իրեն հարմարավետ զգալ Հայաստանում։ Նա առիթ է փնտրում, իր համար միայն կարգավիճակի համար հետաքրքիր, այս երկրից փախչելու և չվերադառնալու համար»։