կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-09 10:19
Հասարակություն

Հրդեհ` «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ. մեքենաներն իրար են բախվել

Հրդեհ` «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ. մեքենաներն իրար են բախվել

Դեկտեմբերի 9-ին` ժամը 00.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի մոտ` «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, այրվում է ավտոմեքենա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Մազդա» մակնիշի 51 ZZ 511 պ/հ (վարորդ` Ի. Ա., ծնվ. 1991 թ.) և «Կիա» մակնիշի 417 LD 61 պ/հ (վարորդ` Ա.Պ, ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները, ինչից «Մազդա» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.21-ին, մարվել՝ 00.36-ին: Այրվել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ՝ սրահը: