կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-05 11:35
Հասարակություն

Հրդեհ` Առաքելյան փողոցում. 23-ամյա բնակիչը դուրս է բերվել ծխապատ գոտուց

Հրդեհ` Առաքելյան փողոցում. 23-ամյա բնակիչը դուրս է բերվել ծխապատ գոտուց

Դեկտեմբերի 4-ին` ժամը 21.05-ին ,ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն , երկու ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ պատասխանատու ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ծխապատ գոտուց դուրս բերել Ա. Ռ.-ին (ծնվ. 1991 թ.), որին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.09-ին, մարվել` 22.13-ին: Պարզվել է, որ այրվել է թիվ 22 բնակարանի փակ պատշգամբը, հյուրասենյակի ու խոհանոցի պատուհանները` մասամբ (ընդհանուր մոտ 20 քմ):