|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սողանքային գոտում իրականացվող որոնողական աշխատանքներին է միացել Լոռու մարզային փրկարարական վարչությունից 40 փրկարար:
Երեկ ամբողջությամբ դուրս է բերվել «ԿամԱԶ» մակնիշի 58 LO 879 պետհամարանիշով ավտոմեքենան և հանձնվել տիրոջը` Կողբ գյուղի բնակիչ Վանիկ Կոլյայի Ազատյանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին` ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի էր ունեցել սողանք: Փլուզված հատվածի երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Դեռեւս անհայտ կորած են համարվում`
Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)