|
Փոխարժեքներ
02 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.5 |
| EUR | ⚊ | € 403.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.4452 |
| GBP | ⚊ | £ 483.21 |
| GEL | ⚊ | ₾ 138.87 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք, ցավալիորեն, չենք հասկանում, որ մեզ շրջապատող աշխարհը ոչ միայն գրեթե գլխիվայր շրջվել է, այլ շարունակում է փոփոխվել մեր իսկ աչքի առջև։
1990-ականների և 2000-ականների սկզբի լիբերալ խոսույթները միջազգային հանրության, մարդու իրավունքների, ՄԱԿ-ի և այլնի մասին վաղուց արդեն հնացած են և փաստացիորեն այլևս ոչ պիտանի։
Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից։
Ընդ որում, այդ ուժի առկայությունն այլևս ամենևին չի նշանակում բացառապես զուգաչափորեն ուժեղի պարտադիր հաղթանակ։ Օբյեկտիվորեն տնտեսապես և ռազմականապես անհամեմատ ավելի թույլ համարվողները կարողանում են հաջողության հասնել կամքի, կազմակերպվածության, մոտիվացվածության և անզուգաչափ ուժի բաղադրիչների համախմբի ճշգրիտ կիրառության միջոցով։
Մերձավոր Արևելքում ամենահարուստ և թանկարժեք սպառազինությամբ հագեցած բանակ ունեցող Սաուդյան Արաբիան չի կարողանում հաջողության հասնել լավագույնս կազմակերպված և մոտիվացված Եմենի «Անսարալլահի» աղքատ բանակի դեմ, աշխարհի ամենաապահով թվացող Դուբայի բազմամիլիարդանոց «դրախտը» ժամերի ընթացքում քանդվում է մի քանի ամենաէժան իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևաքնով և այսպես շարունակ։
Այսօր աշխարհը ստիպված է հաշվի նստել ոչ թե անգլերենով վարժ խոսող և միջազգային իրավունքին հղումներ տվող նավթադոլարներով հարստացած և հաճախ կոռումպացված ինչ-որ փողկապավոր պաշտոնյայի, այլ սովորական ամենագնացի բեռնախցիկից նույն այդ պաշտոնյայի նստած վայրի վրա ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ»։