կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-01 11:34
Արցախ

1920 թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանը հրաժարվեց Արցախից, 2020 թ. դեկտեմբերի 1-ին Արցախը հանձնվեց թշնամուն

1920 թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանը հրաժարվեց Արցախից, 2020 թ. դեկտեմբերի 1-ին Արցախը հանձնվեց թշնամուն

100 տարի առաջ այս օրը «Ադրբեջանը կամավոր հրաժարվում է վիճելի նահանգներից և հայտարարում Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին հանձնելու մասին»: Այսպես է գրված է Իոսիֆ Ստալինի հայտարարությունների փաստաթղթում։

Խորհրդային  Ադրբեջանի ղեկավար Նարիման Նարիմանովի ելույթը Բաքվի խորհրդի՝ 1920 թ. դեկտեմբերի 1-ին կայացած նիստում հնչում էր այսպես. «Խորհրդային Ադրբեջանը, ընդառաջ գնալով հայ եղբայրական աշխատավոր ժողովրդի պայքարին՝ ընդդեմ դաշնակցականների իշխանության, որոնք հեղեղել և թափել են մեր լավագույն կոմունիստների անմեղ արյունը Հայաստանում և Զանգեզուրում, հայտարարում է, որ այսուհետ ոչ մի տարածքային խնդիր չի կարող հանգեցնել երկու դարավոր հարևան ժողովուրդների`հայերի և մուսուլմանների փոխադարձ արյունահեղության. Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք»:

Նշենք, որ, բացի Լեռնային Ղարաբաղից, Հայաստանին էին անցնում Զանգեզուրն ու Նախիջևանը։ Սակայն 1921-23 թթ. Ստալինի «շնորհիվ» Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը հանձնվում են Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը դաշնակցական Գարեգին Նժդեհի շնորհիվ մնում է Հայաստանի մաս։

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ի շարս Քարվաճառի, Շահումյանի, Ակնայի (Աղդամի) շրջանների, թշնամուն հանձնվեց նաև Քաշաթաղի ամբողջ շրջանը, որի պատճառով Հայաստանն ու Արցախն այլևս չունեն ցամաքային ուղիղ կապ։