Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է երեկ կեսօրին տեղի ունեցած սպանությունը:
2014թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դ.Անհաղթ փողոցի 6 հասցեում հայտնաբերվել է քաղաքացի Գ.Պողոսյանի դին:
Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված բնակարանում Գ.Պողոսյանը ալկոհոլ է օգտագործել քաղաքացի Յավրումյանի հետ, վիճաբանել են: Յավրումյանը խոհանոցային դանակով հարվածել է Պողոսյանիա կրծքավանդակին: Ստացած վնասվածքի հետեւանքով Գ.Պողոսյանը մահացել է:
Սպանության կասկածանքով Յավրումյանը ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: