|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ ՆԳՆ-ի Վորոնեժի բաժին դիմել է 27-ամյա` ազգությամբ հայ քաղաքացի և հայտնել կողոպուտի մասին:
Նա պատմել է, որ իր միկրոավտոբուսով շարժվել է դաշնային М-4 «Дон» մայրուղիով և կանգ առել՝ հանգստանալու: Այդ ժամանակ իրեն է մոտեցել անհայտ մեկը և փող պահանջել: Ինքը հրաժարվել է, ինչից հետո ատրճանակով հարված է ստացել գլխին, իսկ հանցագործը վերցրել է իր բջջայինը, 20 000 ռուբլուց ավելի գումար և հեռացել:
Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, ռուսական ԶԼՄ-ներ վկայակոչելով, կողոպուտի մեջ կասկածվում է Ադրբեջանի 43-ամյա քաղաքացի: