|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի իրավապահ մարմինները բացահայտել են հունվարի 29-ին Վսեվոլժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ, հայազգի Էդուարդ Հակոբյանի սպանությունը: «Վեստի»-ն հաղորդում է, որ սպանության կազմակերպչին` Մարատ Բազիեւին, ձերբակալել են օդանավակայանում, երբ նա փորձում էր հեռանալ երկրից:
Ոստիկանական բաժանմունքում հարցաքննության ժամանակ նա իրեն ոչ ադեկվատ է պահել, սպառնացել, որ ցած կնետվի պատուհանից, իսկ այնուհետեւ` կորցրել գիտակցությունը: Շտապ օգնության աշխատակիցներն արձանագրել են նրա մահը, որը վրա է հասել սուր սրտային անբավարարության պատճառով:
Ավելի վաղ ոստիկանները ձերբակալել էին սպանությունն իրականացնողին` Դմիտրի Բարանովին, ում Բազիեւը սպանության համար նախ տվել էր 500 հազար ռուբլի, ապա` հավելյալ վճարել: Սակայն թե ինչու է նա պատվիրել Հակոբյանի սպանությունը, չի նշվում: