|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակի կապակցությամբ 2014-ին տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Միջոցառումները մեկնարկել են երեկ` Գյումրիում՝ բանաստեղծին նվիրված հիշատակի երեկոյով, տուն-թանգարան այցելությամբ:
Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում է 2 հոբելյանական հիշատակի երեկոյի անցկացում Գյումրիում և Երևանում, Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների մրցույթի կազմակերպում և այլն:
Ի դեպ, միջոցառումները շարունակվեն 2015-ի ընթացքում նույնպես: