կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 20:35
Քաղաքական

Սերժ Սարգսյանը Թբիլիսիում ներկա կլինի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգին

Սերժ Սարգսյանը Թբիլիսիում ներկա կլինի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հայաստանի նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են հայ-վրացական միջպետական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:

Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի, խորհրդարանների մշտական հանձնաժողովների հանդիպումները՝ ի նպաստ երկկողմ կապերի առավել սերտացման և երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շփումների ակտիվացման:

Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին վստահություն են հայտնել, որ ներկայիս հանդիպումը նոր խթան կհաղորդի երկու եղբայրական ժողովուրդների շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-վրացական ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում այս երեկո ներկա կլինի նաև Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:

Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ գալա համերգը կազմակերպել է Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ:

Հիշեցնեք, որ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թ. հոբելյանական տարեդարձերի և իրադարձությունների ցանկում: Այդ առթիվ Հայաստանում և արտերկրում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Գալա համերգը Սայաթ-Նովայի հոբելյանական հանդիսությունների ամփոփումն է, որի ընթացքում կհնչեն մեծ աշուղի ստեղծագործությունները՝ հայ և վրացի անհատ կատարողների, հայտնի խմբերի ներկայացմամբ:

Հայկական կողմից մասնակցում են «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Հակոբյանը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, «Կադանս» անսամբլը, Եվա Ռիվասը, «Բրոյի» միքսարթ ֆոլկ քառյակը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Սերգեյ Սաֆարյանը:

Վրացական կողմից համերգին մասնակցում են Վրաստանի վաստակավոր արտիստ Մուրման Ջինորիա (ասմունք), «Կսովրելեբի» անսամբլը, երգչուհիներ Նատո Մետոնիձեն և Լիզա Բագրատիոնին: Գալա համերգի սցենարի և բեմադրության հեղինակն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը, նկարչական ձևավորումը կատարել է ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը:

կազմակերպել են Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունները: Համերգը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում և նախագահի ներկայությամբ: Հիշեցնեք, որ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թ. հոբելյանական տարեդարձերի և իրադարձությունների ցանկում: Այդ առթիվ Հայաստանում և արտերկրում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Գալա համերգը Սայաթ-Նովայի հոբելյանական հանդիսությունների ամփոփումն է, որի ընթացքում կհնչեն մեծ աշուղի ստեղծագործությունները՝ հայ և վրացի անհատ կատարողների, հայտնի խմբերի ներկայացմամբ: Հայկական կողմից մասնակցում են «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Հակոբյանը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, «Կադանս» անսամբլը, Եվա Ռիվասը, «Բրոյի» միքսարթ ֆոլկ քառյակը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Սերգեյ Սաֆարյանը: Վրացական կողմից համերգին մասնակցում են Վրաստանի վաստակավոր արտիստ Մուրման Ջինորիա (ասմունք), «Կսովրելեբի» անսամբլը, երգչուհիներ Նատո Մետոնիձեն և Լիզա Բագրատիոնին: Գալա համերգի սցենարի և բեմադրության հեղինակն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը, նկարչական ձևավորումը կատարել է ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մանրամասները` yerkir.am կայքում: