| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նոյեմբերի 22-ին` ժամը 05.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 67-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 03.30-ի սահմաններում, դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, մտել են ներս, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել իրեն` պահանջելով դրամ և ոսկի, որից հետո պարանով կապել, գցել են մահճակալին և տնակից հափշտակել 3 բջջային հեռախոս, նոութբուք և գումար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը` ժամը 18.50-ին, նշված հանցագործության կատարման կասկածանքով, Կումայրիի բաժին է հրավիրվել 1990 թ. ծնված Գառնիկ Գ.-ն, որը կատարված քննչական գործողությունների արդյունքում նույն օրը` ժամը 20.05-ին, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ՁՊՎ: Նախապատրաստվում են նյութեր: