| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2017 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1973 թ. ծնված Ալինա Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մուտքի դուռը թակելով մտել են իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են գումար, հետո բնակարանից հափշտակելով տարբեր տեսակի ոսկյա զարդեր, բիժուտերիա, մուշտակ և 60.000 դրամ` դիմել են փախուստի` պատճառելով 2.000.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Ալինա Ա.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը 1976 թ. ծնված Արմեն Թ.-ն է: 
Փետրվարի 27-ին, ժամը 14.45-ին, Արմեն Թ.-ն Գյումրիի Շիրակացու փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և ներկայացվել Շիրակի մարզի քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և հանցագործությունը կատարած երկրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Արմեն Թ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: