կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-08 14:09
Քաղաքական

Պետք չէ արհեստականորեն ուռճացնել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի տեքստի նշանակությունը. ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ

Պետք չէ արհեստականորեն ուռճացնել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի տեքստի նշանակությունը. ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ

ԼՂՀ կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը Yerkir.am-ի հետ զրույցում զերծ մնաց ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ պայմանագրի տեքստի իրավական մեկնաբանությունից, բայց հղում կատարեց ԼՂՀ վարչապետի խոսքին, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետն անհնար է:

 

Մեր հարցին` հնարավո՞ր է Ղազախստանը համառի մաքսակետ դնելու իր պահանջում` հաշվի առնելով Նազարբաևի` նախկինում արած ադրբեջանամետ հայտարարությունները, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչ արդյունք կունենան բանակցությունները, մասնավորապես` ինչ դիրքորոշումներ կընտրեն Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը:

 

«Անձամբ ես վստահում եմ ԼՂՀ և ՀՀ պաշտոնյաների խոսքին, քանի որ եթե նրանք նման հայտարարություններ են անում, նշանակում է, որ ինչ-որ բան կա, որին պետք է վստահել, իսկ պայմանագրի տեքստն ուղղակի տեքստ է, որտեղ Արցախի մասով ոչինչ չկա գրված, ուստի պետք չէ արհեստականորեն ուռճացնել այդ տեքստի նշանակությունը»,- ասաց նա:

 

Հարցին` ի վերջո, հոկտեմբերի 10-ին կստորագրվի՞ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագիրը, թե՞ էլի կձգձգվի, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ կարող է հիմնվել միայն պաշտոնական տեսակետների վրա, ըստ այդմ` այդ պայմանագիրը, կարծես, պետք է ստորագրվի: