| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը նշեց, որ անմիջականորեն մասնակցել է ԵՏՄ-ին անդամակցության գործընթացներին, տեղյակ է բոլոր «դեմ» և «կողմ» փաստարկներին:
Նրա խոսքով` մաքսատուրքերը բավարար չեն տնտեսական աճ ապահովելու համար: Հայաստանը պետք է իրականացնի ակտիվ տնտեսական քաղաքականություն` վերանայելով այն, պաշտպանելով հայ արտադրողներին:
«Հայաստանը պետք է իրականացնի արդյունաբերական և արտահանող ակտիվ քաղաքականություն, առանց դրա մենք չենք կարողանա դառնալ զարգացող երկիր` անկախ այն բանից, թե որ կառույցն ենք ընտրում ինտեգրման համար: Մենք անցել ենք ԵՄ ինստիտուցիոնալ ողջ ճանապարհը և այն գիտելիքները, որ հավաքել ենք, կլինեն այդ կամուրջը Արևմուտքի միջև»,- ասաց Կարինե Մինասյանը:
Նա նշեց, որ տասը տարի անց կձևավորվի ԵՏՄ վերազգային կարգավորող մարմին: Ըստ Կարինե Մինասյանի` ԵՏՄ-ին անդամակցությունը հնարավորություն է, և Հայաստանը պետք է գնա ԵՏՄ իր սեփական օրակարգով: