|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մինչև 2015-ը Թուրքիայի համալսարաններում ծրագրվում է 50 մզկիթ կառուցել: Այդ մասին հայտնում է Stargazete-ն:
Կրոնական հարցերի նախարար Մեհմեդ Գյորմեզն այդ մասին հայտնել է, որ արդեն 15 մզկիթ է բացվել, այդ թվում՝ Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանում:
«Թուրքիայում մոտ 20 միլիոն երիտասարդություն կա, և մենք ցանկանում ենք հասնել նրանց: Մենք կարևորում ենք քաղաքների համալսարաններում մզկիթների կառուցումը: Այդ մզկիթներում կծառայեն երիտասարդների հետ «կրոնական շփում» ապահովող անձինք: «Հոգևոր զարգացման» համար ցանկանում ենք օգտվել մզկիթներից»,- ասել է նախարարը: