կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-21 11:10
Հասարակություն

Սպանության համար հետախուզվողը հայտնաբերվեց հյուրանոցում

Սպանության համար հետախուզվողը հայտնաբերվեց հյուրանոցում
Նոյեմբերի 20-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սարգիս Գ.-ին, որը հոկտեմբերի 18-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով: