| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 12.05-ին, Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մանուկ Ս.-ին, որը մայիսի 4-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-104 հոդ. (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետի և 235 հոդ. (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Մանուկ Ս.-ն նյութերի հետ միասին ներկայացվել է Նոր Նորքի բաժին: Խափանման միջոցը՝ կալանք: