|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության և ֆրանսիական ընկերության միջև համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ջրամատակարարման բնագավառում նոր ծրագրեր իրականացնելու գործում կարևորել է փոխգործակցության զարգացումը:
Ժերոմ լե Կոնտը նշել է, որ Հայաստանի կառավարությունը «Սաուր» ընկերության համար կարևոր գործընկեր է: Պարոն լե Կոնտի խոսքով՝ ֆրանսիական ընկերությունը պատրաստվում է մեր երկրում ջրամատակարարման բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը, առկա վիճակին և խնդիրներին առնչվող հարցեր: