|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Կինոռեժիսոր Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» դեբյուտային ֆիլմը լեհական ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկում արժանացել է գլխավոր մրցանակի: Գդինի 39-րդ կինոփառատոնի «Երիտասարդ կինո» անվանակարգում ներկայացված 25 կարճամետրաժ ֆիլմերից Մխիթարյանի «Կաթնեղբայրը» ճանաչվել է լավագույնը և արժանացել գլխավոր մրցանակին։
Հիշեցնենք, որ ռեժիսորին ոգեշնչել է Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» պատմվածքը: Ֆիլմը հայ-լեհական համատեղ արտադրությամբ է կյանքի կոչվել: Այն ցուցադրվել է նաև Հայաստանում` այս տարի արժանացել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 1-ին մրցանակին: