|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ռուսական «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնում հաղթող է ճանաչվել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի գլխավոր կայքէջից: Մրցանակը Մելիքյանին հանձնել են ստուգատեսի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին, փառատոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆյոդոր Բոնդարչուկը և մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը:
Հիշեցնենք, որ «Կինոտավր» 25-րդ բաց փառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը ստացել էր Աննա Մելիքյանը՝ «Աստղ» ֆիլմի համար, իսկ նրա «Ջրահարս» ֆիլմը (2007թ.) արժանացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակին /և ոչ միայն/: