Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
“Ոսկե ծիրան” կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” ծրագրում ընդգրկված է նաև ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի “Կաթնեղբայր” դեբյուտային ֆիլմը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մխիթարյանը նշեց, որ ֆիլմը հայ-լեհական համատեղ արտադրությամբ է կյանքի կոչվել:
“Սա առաջին փորձը չէ հայ-լեհական համատեղ արտադրությամբ ֆիլմ ստեղծելու, մինչ այդ էլ համատեղ արտադրությամբ ֆիլմեր ստեղծելու բազմաթիվ փորձեր են արվել: Ես շատ եմ կարևորում համատեղ արտադրությունը, քանի որ դա շատ կարևոր էՙ դուրս գալու և ֆիլմի հետագա ճակատագրի համար”,-ասաց Մխիթարյանը:
Ռեժիսորի հավաստմամբՙ սա առաջին ֆիլմ է, որն 13 տարի անցՙՙ Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո, նկարահանել է: Ի դեպ, ռեժիսորի ոգևորության առիթ է դարձել Վանո Սիրադեղյանի “Գառ-ախպերիկ” պատմվածքը:
“Վանո Սիրադեղյանի պատմվածքն օգտագործելու համարՙ թույլտվություն եմ ստացել վերջինիս կնոջից:Առհասարակ, գրական գործը սյուժեի վերածելը շատ բարդ գործընթաց է: Դժվար է, երբ դիպչում ես արդեն կայացած գործինՙ պտասխանատվությունը մեծ է: Երբ դեբյուտ ես անումՙ կարևոր չէ, որ սցենարը լինի քոնը: Բայց ես նման միտում տեսնում եմ, որ դեբյուտային ֆիլմերի սցենարը ռեժիսորներն իրենք են գրում”,-ասաց Մխիթարյանը:
Նա նշեց նաև, որ ֆիլմի միջոցով փորձել է նաև գյուղի, հողի հետ կապը ցույց տալ: