Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ օրերս Երևանում առևանգել են ՌԴ քաղաքացի, ազգությամբ եզդի` 53-ամյա Ռուստամ Իբոյանին՝ որպես փրկագին պահանջելով մոտ 4 մլն ռուբլի։
«Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին՝ Դավիթաշենում գտնվող «Բադեն Բադեն» հյուրանոցային համալիրի մոտ։ Իբոյանի կինը, լինելով Երեւանում, ամուսնու առեւանգման մասին իմացել է Ռուսաստանում բնակվող ամուսնու եղբորից։
Իբոյանին ազատ արձակելու համար նրան առեւանգողները կապ են հաստատել Ռուսաստանում բնակվող եղբոր հետ եւ որպես փրկագին՝ պահանջել 4 մլն ռուբլի։ Իրավապահ մարմինների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների, քննիչների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է շատ արագ հայտնաբերել տղամարդուն առեւանգելու մեջ կասկածվողին, որի արդյունքում նոյեմբերի 15-ի երեկոյան Ռուստամ Իբոյանն ազատ է արձակվել»,- տեղեկանում ենք կայքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: