|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացի Կարեն Հարությունյանին Կիևի օդանավակայանում արգելել են մուտք գործել Ուկրաինա. հայտնում է Yerkir.am-ը՝ RusArminfo-ին հղումով:
Նշվում է՝ նա Մինսկից Կիև էր ժամանել անձնական հարցերով։
Պարզվել է՝ Հարությունյանն ունի «Ղրիմը վերադարձնելու համար» մեդալ, նաև անդամակցում է Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցությանը, միաժամանակ շնորհակալագրեր ունի ՌԴ նախագահից և Պետդումայից։ Այս ամենը հաշվի առնելով՝ ուկրաինացի սահմանապահները որոշել են 3 տարով արգելել նրա մուտքը Ուկրաինա։
Կարեն Հարությունյանը ծնվել է 1965 թվականին, Երևանում։ ՀՀ մայրաքաղաքում ավարտել է Պոլիտեխնիկը, ապա տեղափոխվել Ռուսաստան։ 1997 թվականից Մոսկվայի մոտ գտնվող Նոգինսկում Հարությունյանը ղեկավարում է «Литейно-механический завод» ձեռնարկությունը։