|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Բուրգեր Քինգում» երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանին վիրահատել են: Լրագրողների հետ զրույցում «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ վիրահատությունը տևել է 2.5 ժամ և բարեհաջող է անցել:
«Աղջկա երկու ոտքերն ենք վիրահատել: Խորը վերքեր ուներ: Վիրահատությունը հաջող է անցել, քայլելու խնդիր չի առաջանա աղջկա մոտ: Այժմ նրա վիճակը միջին ծանրության է»,- ասաց նա:
Կարապետյանը տեղեկացրեց, որ մյուսները թեթև վնասվածքներ են ստացել՝ քերծվածքի, բացվածքների, սալջարդի տեսքով:
Նշենք, որ այսօր առավոտյան հիվանդանոցից դուրս է գրվել Իրանի քաղաքացին՝ Զեյնա Հուսեյնին: