Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջատարները խորհրդարան չանցնելուց հետո անգործ չեն մնացել: Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել իրեն պատկանող կամ իր ղեկավարության ներքո գտնվող հիմնարկներում:
Արդեն հայտնի է, որ Հեղինե Բիշարյանը նշանակվել է Բաղդասարյանի հիմնած Եվրոպական ակադեմիայի ռեկտոր: Նշենք, որ դեռ 2014 թվականին Արթուր Բաղդասարյանը նշանակվել էր ՀԱՊԿ ակադեմիայի նախագահ, ապա թողել այդ պաշտոնը: Ակադեմիան, ասում են, այս տարվա սեպտեմբերից պիտի սկսի գործել, և դրա ռեկտոր է նշանակվելու Մհեր Շահգելդյանը: ՀՎԿ-ական մեկ այլ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ մի քանի օր է՝ նշանակվել է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանի գլխավոր տնօրեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: