կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 21:41
Սպորտ

Ծանրամարտ. Արա Խաչատրյանը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը

Ծանրամարտ. Արա Խաչատրյանը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը

 Ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթներն ավարտեցին   77 կգ քաշային կարգի ուժեղագույնների ՝ A խմբի 11 մասնակիցները: Այստեղ պայքարի լարվածությանը չդիմացան ու հրում վարժության կատարման ժամանակ պատվիրած 184 կգ և 193 կգ-անոց ծանրությունները իրենց 3 մոտեցումների ժամանակ չկարողացան բարձրացնել  21-ամյա թաիլանդցի Չաթուպհում Չիննավոն ու 25-ամյա ալբանացի Էրկան Քերիմաջը:


Ի դեպ, ոսկե մեդալն էլ ալբանական գրանցում ստացավ: Մրցանակային եռյակում տեղեր զբաղեցրին հետևյալ ծանրորդները՝


1.Դանիել Գոդելի, Ալբանիա՝ 369 կգ (171 +198),

2.Գուոշուն Ծոն, Չինաստան՝ 367 կգ (171+ 196),

3.Սոն Կվան Կիմ, Հյուսիսային Կորեա՝ 363 կգ (163+ 200):

 


Այս ուժեղագույնների խմբի ծանրորդների մրցապայքարին մասնակցում էր նաև 32-ամյա գյումրեցի Արա Խաչատրյանը: Նա իր 6 մոտեցումներից արդյունավետ կատարեց միայն 3-ը ու, ի վերջո, գրանցեց երկամարտի 330 կգ (150+ 180) ցուցանիշը, որով փորձառու ծանրորդը այս քաշային կարգում հանդես եկած 39 մասնակիցների մեջ զբաղեցրեց 16-րդ տեղը և, իհարկե, օլիմպիական վարկանիշային միավորներ բերեց:

 

Այդ առումով բավականին հաջողված էր մեծահասակների մրցահարթակում նորամուտը նշած այս քաշային կարգում ելույթ ունեցած Հայաստանի երկրորդ պատվիրակ ՝ Նանկինի ամառային օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոն` 17-ամյա Հակոբ Մկրտչյանի ելույթը, ով երկամարտի 320 կգ 140, 180 ցուցանիշով գրավեց 21-րդ տեղը ու նույնպես վարկանիշային միավորներ վաստակեց


Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում մեր առաջատարը՝ աշխարհի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը, վնասվածքի պատճառով չմասնակցեց այս առաջնությանը