Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արարատի մարզի 50-ամյա բնակիչը, վարելով «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 184.5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Արցախի Հանրապետության 48-ամյա բնակչի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով 50-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը, ինչպես նաեւ «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղեւորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ուղեւորներից մեկը՝ 45-ամյա տղամարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: